Բաժիններ՝

Ջեն Փսակին հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Չնայած ռուսական քարոզչամեքենային, որը նախատեսում է այլ բան, ես դեռևս այստեղ եմ, ինչպես և ուժեղ, ժողովրդավարական Ուկրաինան»:

Ռուսական ԶԼՄ-ները երեկ տեղեկատվություն էին տարածել Փսակիի պաշտոնանկության մասին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ չգիտի, թե որ է կորել Փսակին՝ հույս հայտնելով, որ նա «կհայտնվի վերստին»:

Փսակին մեծ հանրաճանաչություն է ստացել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վիճելի հայտարարություններով: Բացի այդ, նա իր ելույթներում հաճախ է քննադատում Ռուսաստանի իշխանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս