Բաժիններ՝

Իրանում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում միմյանց են բախվել մարդատար ու բեռնատար գնացքներ: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Բախումը տեղի է ունեցել երեկ , տեղական ժամանակով ժամը 23.00-ի մոտ, Դամգան կայարանում: Թեհրանից Մեշհեդ մեկնող ուղևորատար գնացքում գտնվել է մոտ 340 ուղևոր: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Տուժածներից 4-ը գտնվում են չափազանց ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տարվում է հետաքննություն: Գնացքների բախման պատճառներն անհայտ են:

Իրանում երկաթուղային ամենախոշոր վթարը գրանցվել է 2004 թվականին, Նիշապուհ քաղաքի շրջանում, երբ ռելսերից դուրս եկավ և պայթեց վառելիք ու պարարտանյութ փոխադրող գնացքը: Դրա հետևանքով զոհվեց 295 և վիրավորվեց ավելի քան 300 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30