Բաժիններ՝

ԵՄ-ը շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը շնորհավորել է Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ կապված նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու հետ: ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել աշխատել Եգիպտոսի նոր իշխանությունների հետ:

Այս մասին նշված է Եվրախորհրդի տարածած հայտարարությունում. «Նախագահական ընտրությունների անցկացումը խորհրդանշում է կարևոր քայլ Եգիպտոսի ժողովրդավարացման ճանապարհին սահմանադրական ճանապարհային քարտեզի իրագործման հարցում:

ԵՄ-ը պատրաստ է կառուցողական գործընկերության շրջանակներում սերտորեն համագործակցել Եգիպտոսի նոր իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար մեր երկկողմ հարաբերությունները: ԵՄ-ի դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցկացվել են խաղաղ և անհրաժեշտ ձևով:

Եվ այնուամենայնիվ, ԵՄ-ը մտահոգ է քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության անդամների ու ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ:

ԵՄ-ը Եգիպտոսի իշխանություններին կոչ է անում լրագրողներին թույլատրել ազատ աշխատել, ապահովել խաղաղ ակցիաները, ուղղումներ մտցնել հանրահավաքների մասին իրավունքում, հետաքննել 2013 թվականի հունիսի 30-ի բռնի դեպքերը, ինչպես նաև վերանայել քաղաքական հակառակորդների նկատմամբ մահվան դատավճիռները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս