Բաժիններ՝

Առաջիկա 5-6 տարում Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը կազմելու է 20 միլիարդ դոլար. Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բոդրումում Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովում անդրադարձել է տնտեսական մի շարք խնդիրների.

«Ադրբեջանը ներկայումս սկսել է խոշոր ներդրումներ անել Թուրքիայում: Առաջիկա 5-6 տարում այդ ներդրումների ծավալը կազմելու է առնվազն 20 միլիարդ դոլար: Կարծում եմ, որ փոխադարձ ներդրումները կապահովեն մեր շահերը և միաժամանակ էլ ավելի կամրապնդեն մեր միասնությունը:

Ադրբեջանը ջանքեր է գործադրում տրանսպորտային ենթակառուցվածքների միասնությունն ամրապնդելու համար: «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ այդ ճանապարհը կբացվի հաջորդ տարի: Դրանով իսկ կստեղծվի «երկաթե Մետաքսե ճանապարհ»:

Այդ նախագծի իրագործումը հավելյալ շահ կբերի Թյուրքական խորհրդի բոլոր անդամներին: Շատ ուրախ եմ, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ղազախստանում, թե՛ Թուրքմենստանում ընդլայնվում են գործող նավահանգիստները:

Միաժամանակ Կասպիցում կառուցվում են առևտրային նոր նավահանգիստներ, որպեսզի հետագայում մենք կարողանանք մեծացնել բեռնափոխադրումներրը: Հաջող համագործակցություն առկա է նաև էներգետիկ ոլորտում: Դրա համար կան բոլոր հնարավորությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30