Էրդողանը CNN-ին մեղադրել է երկրում լրտեսական ու սադրիչ գործունեություն ծավալելու մեջ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների առաջ ունեցած ելույթում կտրականապես դատապարտել է ամերիկյան CNN հեռուստաընկերության գործունեությունը:

Էրդողանի խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները միտումնավոր կրքեր են բորբոքել, ինչն էլ վերջին հաշվով անցած շաբաթ անկարգությունների է հանգեցրել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում.

«Միջազգային ԶԼՄ-ները, որոնք Ստամբուլ էին ժամանել սադրիչ և ուռճացված ռեպորտաժներ անելու համար, մնացին դատարկաձեռն»: Շաբաթվա բողոքի ակցիաների ժամանակ CNN-ի լրագրողներին ձերբակալել էին ակցիաները ուղիղ եթերով լուսաբանելիս՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ:

Էրդողանը հիշեցրել է, որ  CNN Internetional-ը նախորդ տարի օրական 8 ժամ լուսաբանել է «Գեզիի» դեպքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30