Բաժիններ՝

Պաղեստինի նոր կառավարությունը երդում է տվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Պաղեստինի ազգային համաձայնության նոր կառավարության երդման արարողակարգը, որին ներկա է գտնվել նաև ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը:

Այդ արարողակարգն անցկացվել է Հորդանանի գետի Արևմտյան ափում գտնվող Ռամալլահ քաղաքի «Մուկատաա» նստավայրում: Պաղեստինյան նոր կառավարությունը գլխավորել է Ռամի Համդալլահը: Մահմուդ Աասը նրան դեռևս մայիսի 29-ին էր հանձնարարել ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:

Կառավարության նախարարներից երեքը ներկայացնում են իսլամական ՀԱՄԱՍ շարժումը, սակայն Իսրայելի իշխանությունները թույլ չեն տվել, որ նրանք Գազայի հատվածից ժամանեն Ռամալլահ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել մեկուսացնել պաղեստինյան նոր կառավարությանը:

ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին մտահոգություն էր հայտնել պաղեստինյան նոր կառավարության կազմում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների ներգրավման կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս