
ԱՄՆ-ն ուկրաինական բանակի արդյունավետության բարձրացման համար կհատկացնի 18 միլիոն դոլար

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային հատկացնել 18 միլիոն դոլար, որը կծախսվի ուկրաինական բանակի արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին Կիևում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Շոլեն:
Նա ընդգծել է, որ իրենք չեն պլանավորում զենքով օգնել Ուկրաինային, սակայն նրան կապահովեն անհրաժեշտ այլ բաներով, որոնց կարիքն Ուկրաինան ունի մեծապես: Շոլեի խոսքերով՝ Ուկրաինային նման օգնություն պատրաստ են տրամադրել նաև ԱՄՆ-ի գործընկերները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը: