
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Սիրիային ու Գազայի հատվածին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական զորքերը հրետանային պատասխան են հասցրել Սիրիան՝ հրետակոծման համար և ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին՝ հրթիռակոծման համար:
Սիրիական ականանետային արկը պայթել է Գոլանի բարձունքներում, որոնց վերահսկում է Թել Ավիվը: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունը, ըստ որի՝ արկն ընկել է Հերմոն լեռան մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Այս միջադեպը գրանցվել է պաղեստինյան միացյալ կառավարության երդմնակալությունից ժամեր առաջ: