Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները. Առավոտ

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ այսօր դռնփակ նիստում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն որոշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները:

Խոսքը լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 21.01.2014թ. N 2-63 դիմումին է վերաբերվում:

Հիշեցնենք, որ խոսքը գազային համաձայնագրերի վավերացմանը օրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանն ու Հակոբ Կարապետյանը ցուցապաստառներով լուռ ակցիա էին կազմակերպել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ակցիայի մասնակիցների հասցեին: Լրագրողները էթիկայի հանձնաժողովից պահանջում էին գնահատական տալ պատգամավորի վարքագծին, քանի որ գտնում են, որ վերջինս խախտել է պատգամավորի վարքագծի կանոնները: Լրագրողներին արդեն լսել էին հանձնաժողովում:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30