
ՌԴ-ը ԵԱՀԿ-ի դիտորդներին Սլավյանսկ ուղարկելը որակել է որպես «սադրանք ու հիմարություն»

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ Սլավյանսկ ԵԱՀԿ-ի անդամ երկրների ռազմական դիտորդների խմբի ուղարկումը հանդիսացել է սադրանք, որը կազմակերպել են Կիևի իշխանությունները.
«Դա եղել է կամ կիևյան իշխանությունների սադրանքը, կա՛մ էլ կներեք, դա հիմարություն էր: Նրանց հրավիրել են կիևյան իշխանությունները, հետևաբար նրանք էլ պատասխանատու են նրանց անվտանգության համար»:
Սլավյանսկում գործող ծայրահեղականները պատանդ են վերցրել ԵԱՀԿ-ի դիտորդներին և բանակցությունների արդյունքներով ազատ են արձակել նրանցից միայն մեկին, ով ունի առողջական խնդիրներ: