Ինչ-որ մեկը ցանկանում է տապալել մայիսի 25-ի նախագահական ընտրությունները. Պորոշենկո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինչ-որ մեկը ցանկանում է տապալել մայիսի 25-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները.
«Ներկայումս մենք փաստեր ենք ստանում ընտրական հանձնաժողովների ձգձգման, տեղում մարդկանց ահաբեկելու, ակտիվիստների վրա հարձակվելու և ընտրական շտաբների ավերման մասին»:
Դրա հետ կապված՝ Պորոշենկոն երկրի կառավարությանն առաջարկել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ նմանատիպ գործողությունները հետաքննելու համար.
«Այդ հանձնաժողովի առաջնահերթ առաջադրանքը պետք է դառնա ընտրությունների ձախողման կանխումը՝ կապված շրջաններում տիրող իրավիճակն անջատողականների կողմից ապակայունացնելու, պաշտոնատար անաձանց և նախագահի թեկնածուների շտաբների վրա հարձակումներ գործելու հետ»: