ՌԴ-ի տարածքում ապօրինի ներգաղթյալների քանակը մեկ ամսում աճել է մեկ քառորդով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում ապօրինի ներգաղթյալների քանակը կազմում է գրեթե 3.7 միլիոն օտարազգի:
Այս մասին հայտարարել է ФМС-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին. «Այսօր Ռուսաստանի տարածքում գտնվում է գրեթե 3.7 միլիոն օտարազգի: Դա այսպես կոչված ռիսկային խումբ է, այն մարդիկն են, որոնք գերազացնել են օրինականորեն 90-օրյա ժամկետը մնալու իրենց իրավունքը և ենթադրաբար աշխատում են ապօրինի»:
Ռոմոդանովսկին ընդգծել է, որ ապօրինի ներգաղթյալների մեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ-ի երկրներին: Ռոմոդանովսկին նկատել է, որ ներգաղթյալները հաճախ գիտակցաբար են գնում խախտումների՝ հասկանալով հայրենիք վերադառնալու տնտեսական անհեռանկարությունը:
Ներգաղթյալների մոտ 40 տոկոսի տարիքը կազմում է 17-29 տարեկան, ներգաղթյալների մեծ մասը չի տիրապետում ռուսերերն և չի ադապտացվել ռուս հասարակությանը:
Այս տարվա մարտին ФМС-ի փոխնախագահ Անատոլի Կուզնեցովը հայտարարել էր, որ ՌԴ-ի տարածքում ապօրինի ներգաղթյալների քանակը կազմում է միայն 3 միլիոն մարդ: Դա նշանակում է, որ մեկ ամսում նրանց քանակն աճել է մեկ քառորդով: