Բաժիններ՝

ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում հայտնվել է Ռուսաստանի ևս 15 քաղաքացի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում հայտնվել է Ռուսաստանի ևս 15 քաղաքացու անուն: Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ-ի տարածք և սառեցվել են նրանց ակտիվները ԵՄ-ի երկրներում (դրանց առկայության դեպքում): Այս մասին հայտնել է ԵՄ-ի պաշտոնական տեղեկագիրը:

ԵՄ-ի նոր պատժամիջոցներն առնչվել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կոզակին, Ղրիմում նախագահի մշտական ներկայացուցիչ Օլեգ Բելավանցևին, Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովային, ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին և մյուսներին:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի պատժամիջոցներն առնչվել են 48 մարդու: Մարտի 17-ին հրապարակված առաջին պատժամիջոցների ցանկում ընդգրկվել էր 21 ազգանուն: Մարտի 21-ին այն ընդլայնվեց, և նրանում հայտնվեց Ռուսաստանի ևս 12 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930