
Ուկրաինայի ԿԸՀ-ը պատրաստ է հունիսի 15-ին համաուկրաինական հանրաքվե անցկացնելուն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը պատրաստ է Ուկրաինայի շրջանների իրավունքների ընդլայնման շուրջ համաուկրաինական հանրաքվե անցկացնել հունիսի 15-ին, եթե Գերագույն ռադան ընդունի համապատասխան որոշում: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան:
Նա հավելել է, որ, հազիվ թե, հաջողվի համաուկրաինական հանրաքվեն կազմակերպել մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների հետ համատեղ, մինչդեռ հունիսի 15-ին դա անելը լիովին իրատեսական է:
Մագերան նկատել է, որ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է հավելյալ ֆինանսավորում, ինչի համար Գերագույն ռադան հարկադրված է ուղղումներ կատարել 2014 թվականի պետբյուջեում: