Բաժիններ՝

Լուգանսկում հայտարարել են «ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Լուգանսկում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարվել է անկախ, ինքնիշխան «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու մասին:

Բացի այդ, հրապարակվել է այն հարցը, որը մայիսի 11-ին դրվելու է հանրաքվեի. «Աջակցո՞ւմ եք արդյոք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական ինքնուրույնության ակտի հռչակմանը»:

Երեկվա հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնք հայտարարել են, որ Կիևի կողմից ագրեսիայի դեպքում Լուգանսկը Ռուսաստանին խնդրելու է մտցնել խաղաղապահ ուժեր: Լուգանսկի մարզպետ Վալերի Բոլոտովը չի մասնակցել հանրահավաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930