Բաժիններ՝

Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկարներ)

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 9000
Տրամագիծը 22,0 մմ
Քաշը 8,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),
Էդուարդ Կուրղինյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Voskan_500

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքևում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Isabekyan_500

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Քաշը 28,28 գ
Չափը 28,0×40,0 մմ
Որակը լավացված
Դրամաշուրթը հարթ
Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս