Ուժը կորցրած են ճանաչվել «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության 5 լիցենզիաներ Վերադարձ
Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 22-ի թիվ 95 Ա, 96 Ա, 97 Ա, 98 Ա, 99 Ա որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ թիվ ԳԳ-Ե 216, ԳԳ-Ե 043, ԳԳ-Ե 196, ԳԳ-Ե 149 և ԳԳ-Ե 087 լիցենզիաները՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ: «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: