Վրաստանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել գործնական տեսանկյունից. Աբաշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ պատրաստություն տարվում է Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման համար, սակայն հարցը չի քննարկվել գործնական տեսանկյունից:

Աբաշիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ նմանատիպ հանդիպումների նախապատրաստման համար պահանջվում է ժամանակ, քանի որ դա պետք է ավարտվի համապատասխան արդյունքի արձանագրմամբ:

Աբաշիձեն հավելել է, որ եթե պլանավորվի բարձր մակարդակով հանդիպում, ապա վրաց հասարակությունը կիրազեկվի դրա մանրամասների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930