Սուրեն Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, բայց ՀՀ իշխանությունն այլևս չի տեսնի». aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօրվա ասուլիսում  համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, փորձում է ապահովել «հանցագործ» Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ես լիազորված եմ իմ բոլոր ընկերների անունից հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, այլեւս Հայաստանի իշխանություն չի տեսնի: Ղարաբաղյան կլան, երեւանյան կլան չի լինելու, շուտով կհասնենք դրան ու կապացուցենք, իսկ եթե Հայաստանում կլան լինի, դա կլինի օրենքի կլան: Բոլորը պետք է պատասխան տան ու ժողովրդին վերադարձնեն թալանածը: Ով էլ որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում մաս կազմի, նա նույն հանցագործների շարքը կհամալրի»,- ասել է պարոն Սարգսյանը:

Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը, նա ասել է. «Շատ տղամարդիկ կան, որոնք այլ խառնվածք ունեն, սիրում են տրվել: Արթուր Բաղդասարյանն առաջին անգամ քաղաքական իմաստով տրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո տրվեց Ռոբերտ Քոչարյանին, հետո Քոչարյանը բռնացրեց դավաճանության մեջ, նա էլ տրվեց Սերժ Սարգսյանին… այս երեւույթի մասին աղմուկ բարձրացնել, թե Արթուրը կարող է ընդդիմություն դառնալ, հինգերորդ շարասյուն լինել, քառյակին ավելանալ, դառնալ հինգերորդ , պատիվ չբերող խոսակցություններ են: Էդպես որ խոսենք, վաղն էլ վեցերորդ շարասյուն կարող են դառնալ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս