
ՀԱԿ-ը կառավարությունում խոսելու բան չունի. «Ա1+»

ՀԱԿ խմբակցությունն այսօր չի մասնակցել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին հարցի քննարկմանը, քանի որ խոսելու բան չունի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Մենք մեր դիրքորոշումը այդ հարցով հայտնել ենք. ակնկալում ենք, որ պարտադիր բաղադրիչը պետք է հանվի։ Ով էլ լինի իշխանության՝ պետք է այդ բառը հանվի»,- ասել է նա: