Դավիթ Հարությունյանը բավական մեծահարուստ մարդ է. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին` անգամ մեծահարուստ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որևէ անշարժ կամ շարժական գույք:

Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը: Հիշեցնենք միայն, որ վերջինիս անվան հետ էր կապվում էլիտար շենքերի կառուցմամբ զբաղվող հայտնի «Գլենդել Հիլզ» ընկերությունը:

Սակայն դե յուրե Դ. Հարությունյանի եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է: Իսկ պարոն Հարությունյանի կինը` Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները գոյանում են ե՜ւ աշխատավարձից, ե՜ւ ստացված փոխառություններից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս