Այս տարվա առաջին եռամսյակին Ադրբեջանի պաշտպանական ծախսերն աճել են մոտ 40 տոկոսով
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակին Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 11.5 միլիոն մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի), ինչը 38.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունում: Դրանում նաև նշված է, որ ընդհանուր առմամբ, հունվար-մարտ ամիսներին պետբյուջեի ծախսային մասի իրագործումը կանխատեսումը գերազանցել է 3.33 տոկոսով և կազմել է 4.37 միլիարդ մանաթ: