Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի դեսպանին

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Իրաքի դեսպանը խոսեցին Իրաքի հայ համայնքային ու թեմական կյանքի մասին, մասնավոր անդրադարձ կատարվեց միջկրոնական երկխոսության կարևորությանը:

Իր հերթին ՀՀ-ում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Կալետը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց Իրաքի և Հայաստանի միջև առկա կապերի զորացմանն ուղղված քայլերը` կարևորելով երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930