
«Էժանով» Մոսկվա-Երևան չվերթի գինն իրականում 49 եվրոյից 2 անգամ թանկ է. epress.am

epresss.am-ի փոխանցմամբ՝ ռուսաստանյան «ՅուՏէյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը կարժենան ավելի շատ, քան երեկ գրված է եղել ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ընկերությունը նշել է, որ տոմսի գինը սկսվելու է 49 եվրոյից՝ չհաշված գործակալական վճարները։ Այսօր կայքի թղթակցի հետ զրույցում «ՅուՏէյր»-ի հայաստանյան գրասենյակից ասել են, որ իրականում 49 եվրո տոմսի արժեքն է ոչ թե միայն առանց գործակալական վճարների, այլ նաև առանց տուրքերի։ Հաղորդագրության մեջ, փաստորեն, իրական գինը նշված չի եղել, ինչը թյուրիմացության մեջ է գցում սպառողին։
Բոլոր տուրքերը և վճարները ներառած՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա միակողմանի տոմսն այսօր կայքի միջոցով հնարավոր է գնել 61 հազարից մինչև 73 հազար դրամով (106-ից 126 եվրո)։ Փաստորեն, դա մոտավորապես այն գինն է, որը սահմանում են Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող մյուս ավիաընկերությունները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: