ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարը կայցելի Վրաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության պետ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը: Կապանաձեն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել վրացի վիրավոր զինծառայողներին բուժելու հարցում ցուցաբերած օգնության համար:

Բրիդլավն իր հերթին շնորհակալություն է հայտնել վրացի զինվորականներին` Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը մասնակցելու համար: Կապանաձեն ամերիկացի գեներալին հրավիրել է Վրաստան, Ֆիլիպ Բրիդլավն էլ ընդունել է այդ հրավերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930