Նոր կառավարության ձևավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նոր կառավարության ձևավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը։
Բանն այն է, որ տիկին Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի կադրը, և 1997թ. սկսած նա աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավար է եղել Տիգրան Սարգսյանը՝ Հայաստանի բանկերի ասոցիացիա, Կենտրոնական բանկ և վերջապես՝ կառավարություն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում։
«Ժողովուրդ»-ի հարցին՝ Դուք ձեզ տեսնո՞ւմ եք արդյոք նոր կառավարության կազմում, թե՝ հնարավոր է՝ դուք էլ հեռանաք, տիկին Մինասյանը պատասխանեց. «Միթե դա կարևոր է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։