
Վլադիմիր Պուտինը 2013թ. 3 մլն 672 հազար ռուբլի է վաստակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013 թվականին 3 մլն 672 հազ. 208 ռուբլի է վաստակել: ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նման տվյալներ է նշված Ռուսաստանի նախագահի եկամուտների հայտարարագրում, որը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մեկ տարի առաջ` 2012թ., նրա եկամուտը կազմել է 5 մլն 790 հազար 823 ռուբլի` այսինքն ավելի քան 2 միլիոնով ավելի: Այս տարի առաջին անգամ Պուտինի հայտարարագրում չի նշվել կնոջ անունը, ինչը պայմանավորված է նրա ամուսնալուծության փաստով:
Որպես անշարժ գույք` նա նշել է երկու բնակարան (77 քմ եւ 153,7 քմ), մեկ հողակտոր (1500 քմ), երկու ավտոտնակ: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, նրան են պատկանում երկու հազվագյուտ` «Վոլգա» մակնիշի մեքենաներ (ГАЗ М21 եւГАЗ М21Р), մեկ «Նիվա» եւ «Սկիֆ» մակնիշի կցորդ:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նախորդ տարվա եկամուտը կազմել է 4 մլն 259 հազար 525 ռուբլի, իսկ 2012-ին նա 5 մլն 814 հազար ռուբլի էր հայտարարագրել: