Բաժիններ՝

«Բա տեսնո՞ւմ եք, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ հանուն ժողովրդի պատրաստ էր անգամ Տիգրան Սարգսյանին ժերտվա տալ». ԳԱԼԱ

ՀՀԿ պատգամավորներից շատերը վարչապետի հրաժարականի լուրից հետո հեռախոսազանգերին խուսափում են պատասխանել, գրում է ԳԱԼԱ-ն:  Հաջողվել է զրուցել  ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ, ով ասաց, որ ՀՀԿ նիստին չի մասնակցել եւ ՀՀ վարչապետի հրաժարականից էլ տեղյակ չէր (նա տեղեկացավ մեզնից), քանի որ գտնվում է Ղրիմում:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստին անդրադառնալով՝ պարոն Աղաբաբյանը հարց ուղղեց ԳԱԼԱ-ի թղթակցին. «Հիմա ասեք՝ լա՞վ է, թե՞ վատ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց»,- հարցրեց պարոն Աղաբաբյանը եւ հավելեց. «Բա տեսնու՞մ եք, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ հանուն ժողովրդի պատրաստ էր անգամ Տիգրան Սարգսյանին ժերտվա տալ: Եթե ես գիտենամ, որ իմ ժողովրդի բարօրության համար իմ ժերտվան էլ է պահանջվում, թող ինձ էլ ժերտվա տան, ու եթե պահանջվի, կտան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս