Ցրտահարությունը վնասել է այգիների բերքը
tesankyun.am-ը գրում է. Մարտի լույս 31-ի գիշերվա ցրտահարությունից որոշակիորեն տուժել է Տավուշի մարզի այգիներից սպասվող բերքը:
Այդ մասին հայտնել է «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանը:
Նա ասել է, որ Պտղավան գյուղի տարածքում, 5 մետր բարձրության վրա տեղադրված ջերմաչափն այդ գիշեր գիշեր, ժամը 4-ի սահմաններում ցույց է տվել 1,4 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերեւույթին ջերմաստիճանը կազմել է զրոյից երկու աստիճան ցածր:
Ս.Զաքարյանը հայտնել է, որ ցրտահարությունը մեծ չափով վնաս է պատճառել ծիրանենիների, սալորենիների, կեռասենիների ապագա բերքին, քանի որ այդ պտղատեսակների ծառերի ծաղիկները Դեբեդի հովտի այգիներում արդեն բացվել էին:
«Դեղձի ծառերի ծաղիկները կիսով չափ են բացվել, ուրեմն այդ ծառերի բերքը որոշ չափով է պակաս լինելու»,-ասաել է փորձառու այգեգործը: Նրա խոսքերով` ապրիլի 1-ի գիշերը եւս կարող է ցրտահարություն լինել:
Ս. Զաքարյանը մտավախություն ունի,որ հարեւան Վրաստանի Մառնեուլիի տարածաշրջանից Դեբեդի հովտի այգիներ կարող են խուժել ցուրտ հոսանքներ, որոնց դեպքում գիշերային ցրտահարությունից մեծ վնասներ կարող են լինել:
«Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ Դեբեդի հովտի այգիները Տավուշի մարզի այլ տարածաշրջանների այգիների համեմատ ավելի քիչ են տուժել, քանի որ Դեբեդի հովիտը ցածրադիր է, մարտի 31-ի դրությամբ այնտեղ ձայն շերտ չկար: Ս. Զաքարյանի վկայությամբ` Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում պտղատու ծառերի ակնկալվող բերքի վրա ցրտահարությունն ավելի է ազդել:
Մանրամասներն` այստեղ