ՕԵԿ-ականը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից։ Խ. Հարությունյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքն այլևս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել։
«Ժողովուրդի» ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան տվեց. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում։ Հիմա այլ գործով եմ զբաղվելու»։
Ինչպես գրում է «Ժողովուրդը», որ 2013թ. հունվարին Երևանում ՀԱՊԿ քարտուղաության և ԱԱԽ աշխատակազմի մինջև ՀԱՊԿ Ակադեամիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր է կնքվել։ Փաստաթուղթը կնքել էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ու ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Սակայն կառույցը մինչ օրս գոյություն չունի։
Բայց դա չխանգարեց, որպեսզի կառույցի ստեղծման անվան տակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը, պատգամավոր դառնա։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս