
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Երևան-Սևան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին և Սարավան գյուղի ավտոճանապարհները:
Փակ են Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: