Վարդան Օսկանյանի կարծիքով՝ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր. «ՍիվիլՆեթ»

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական։ «ՍիվիլՆեթի» հարցմանն ի պատասխան ՝ Օսկանյանը բացատրել է, թե ինչու է այդպես կարծում:

«Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը:

Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:

Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:

Այս երկուսի համադրումը բնականաբար հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:

Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ սա թերևս ավելի կարևոր էր, որովհետև վերջիվերջո սա է հիշվելու և ոչ թե մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը:

Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»,- նշել է նախկին արտգործնախարարը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս