
Սեյրան Օհանյանը նախագա՞հ, Սերժ Սարգսյանը վարչապե՞տ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։
Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո՝ կունենա ամենալայն լիազորությունները, և գործառույթների, և լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Համենայնդեպս, այս պահին այսպիսին է իշխանության ծրագիրըը։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։