Հայաստանը Մաքսային միությանն անդամակցել է սպառնալիքի տակ

Պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ իշխանությունները ինքնախաբեության մեջ են, քանի որ, ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ոչ թե անվտանգության նկատառումներից ելնելով, այլ՝ սպառնալիքի տակ։ «Եթե անվտանգության փոխարեն սպառնալիք բառը դնենք, այն ուրիշ կերպ կընկալվի»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Ժիրայր Լիպարիտյանը։

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, նա հայտարարեց, թե խնդիրը շատ բարդ է:

«Մեր քաղաքական իշխանությունները, որոնք քաղաքական պատասխանատվություն ունեն Մերձավոր Արևելքում, ինչպես՝ Կիլիկիո կաթողիկոսությունը, քաղաքական կուսակցությունները ձգտում ունեն նվազեցնելու վտանգները, փափագում են, որ մնա այնտեղ, ուր որ է տարբեր պատճառներով, և այնպիսի ձևով են ներկայացնում, որ վտանգ չկա, բայց մենք անընդհատ անակնկալի ենք գալիս և անպատրաստ ենք լինում:

Ինչո՞ւ մարդիկ Քեսապից պետք է դուրս գային առանց փաստաթղթերի, առանց պատրաստվածության, ինչո՞ւ պատրաստ չէին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս