Ինչու է Վլադիմիր Գասպարյանը զննում համայնքապետերին. Սերժ Սարգսյանը հիշել է երբեմնի դավադրության մասին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվելուց ի վեր երբեք էլ աչքի չի ընկել պասիվությամբ։ Նա ակտիվորեն ելույթներ է ունենում, ժողովներ ու հավաքներ անում, նույնիսկ զորավարժություններ։ Վերջին ամիսներին, սակայն, նրա գործունեության մեջ նոր նրբություն է ի հայտ եկել, մարզային այցելություններ կատարելով ոստիկանության անձնակազմերի հետ ավանդական հանդիպումներն ունենալուց հետո, Գասպարյանը հանդիպում է ոչ ավել ոչ պակաս մարզերի համայնքների ղեկավարների հետ։ Նման հանդիպումներ տեղի են ունեցել առնվազն Վայոց ձորի և Լոռու մարզերում։ Իհարկե, այս մասին պատմող պաշտոնական ռեպորտաժները ասում են, թե ոստիկանապետը համայնքների ղեկավարների հետ խոսում Է ոստիկան-հանրություն նոր հարաբերությունների մասին։ Վերջին շրջանի քաղաքական զարգացումների ֆոնին, սակայն, այս հանդիպումները բոլորովին այլ ենթատեքստ են ստանում։ ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, մամուլի հրապարակումների համաձայն, պաշտոնից ազատվեց այն բանի համար, որ իշխանական որոշակի շրջանակների հետ սեղանամերձ խոսակցությունների ժամանակ տոն է տվել Ռոբերտ Քոչարյանին վարչապետի կարգավիճակով հետ բերելու խոսակցություններին։ Այդ ժամանակ մամուլը հեղեղված էր հրապարակումներով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ է մոտավորապես նույն տրամադրությունների մեջ։ Այդ պատմությունների արդյունքում է, որ Սերժ Սարզսյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններից աոաջ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ արեց Աժ նախագահի պաշտոնից՝ մտավախություն ունենալով, թե խորհրդարանական ընտրություններում նա կարող է աննկատելիորեն անցում կատարել դեպի ԲՀԿ՝ ապահովելով վերջինիս հաղթանակը ԱԺ ընտրություններում և Քոչարյանին, այդպիսով, վերադարձնելով վարչապետի պաշտոնին։ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ՝ նրան ասելով, որ հավատարմության միակ ապացույցը կարող է լինել ՀՀԿ-ի միանշանակ հաղթանակը ընտրություններում։ Մինչ այդ, սակայն, ոստիկանության պետ նշանակեց մեկին, ով թշնամական հարաբերություններ ունի թե Հովիկ Աբրահամյանի, թե նրա խնամի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաոուկյանի հետ։ Խոսքը Վլադիմիր Գասպարյանի մասին Է։ Այդ շրջափուլը ավարտվեց, Հովիկ Աբրահամյանը վերադարձավ իր պաշտոնին, և որքան էլ իշխանությունը փորձի թաքցնել, բոլորը գիտեն, որ նա և վարչապետ Տիգրան Սարգսյանը ատում են իրար։ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարձակումները Տիգրան Սարզսյանի վրա, ԲՀԿ-ի հանդես գալը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանին քլնգելը Սերժ Սարզսյանի մոտ կասկածներ է ի հայտ բերում երբեմնի դավադրության վերակենդանացման մասին։ Եվ այս ֆոնին Ս. Սարգսյանին չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Հայաստանի քաղաքապետերի և գյուղապետերի հետ աշխատանքը իշխանության ներսում համակարգում են երկու հոգի, աոաջինը Հովիկ Աբրահամյանն է, որ ՀՀԿ և Սերժ Աարգսյանի նախընտրական շտաբների պետ լինելով՝ վերադասի նշանակություն է ստացել համայնքների ղեկավարների նկատմամբ, իսկ երկրորդը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն է, ով համայնքների վերադաս է իր կարգավիճակի բերումով։ Վերջինս, ինչպես հայտնի Է, Քոչարյանի իշխանավարման տարիներին նրա ամենավստահելի մարդն է եղել։ Ահա այս խճճված կծիկի մեջ է պետք փնտրել Վլադիմիր Գասպարյանի հանդիպումները համայնքների ղեկավարների հետ մարզ առ մարգ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը պրոբլեմ ունի Հովիկ Աբրահամյանի և Արմեն Գևորգյանի հետ, սա նշանակում է, որ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարված է իր հայտնի օպերատիվ հոտառությամբ ընդհանուր հսկողություն սահմանել համայնքների ղեկավարների վրա։ Ոչ միայն նրանց աքցանի մեջ պահելու համար։ Ի վերջո, այդ հեռավոր ներքևներից կարելի է ճշգրիտ ազդակներ ստանալ, թե ինչեր են նյութում Սերժ Սարզսյանի անմիջական շրջապատում կոնկրետ Աժ նախագահը և փոխվարչապետը։ Վլադիմիր Գասպարյանին. այսպիսով, Սերժ Աարգսյանը աշխատանքի ու ազդեցության նոր ոլորտ Էէտալիս՝ թերևս համոզված լինելով, որ Հովիկ Աբրահամյանն ու ոստիկանապետը իրար չափից շատ են ատում նույն դավադրության մաս կազմելու։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս