Բաժիններ՝

Յացենյուկը մեկնել է Բրյուսել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն իր երեկվա հրամանով վարչապետ Արսենի Յացենյուկին տվել է համապատասխան լիազորություններ՝ մարտի 21-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու համար:

Դրանով իսկ Ուկրաինայի վարչապետն իրավասու է դարձել Ուկրաինայի անունից ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Ուկրաինա արտահերթ գագաթաժողովը, որի ժամանակ էլ ստորագրվելու է դա:

Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու են ԵՄ-ի բոլոր առաջնորդները՝ ներառյալ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: Դրանով իսկ եվրոպական կողմից այդ փաստաթղթի վրա դրվելու է 30 ստորագրություն:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արդեն իսկ մեկնել է Բրյուսել: Ընդգծվում է, որ նա դա արել է սովորական երթով՝ էկոնոմ դասի տոմսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս