Բաժիններ՝

Այն, որ Բիձինան քննադատում է, տհաճ է ինձ համար. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ցավագին է ընդունել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից իրեն հասցեագրված քննադատությունը.

«Բիձինայի մեկնաբանությունները, իմ հանդեպ նրա վերաբերմունքն իսկապես կարևոր են ինձ համար: Նրա կարծիքը կարևոր է ինձ համար, ես բարձր եմ գնահատում այն: Այն, որ նա քննադատում է ինձ, տհաճ է ինձ համար: Դրա հետ մեկտեղ Բիձինան ասել է, որ եղել են որոշակի թեմաներ, որոնց շուրջ մենք չենք կարողացել պայմանավորվածության գալ:

Եղել է ինտենիսվ քննարկում, սակայն ես չեմ պատրաստվում հրապարակել այն, ինչի մասին մենք խոսել ենք, քանի որ դա իմ ու Բիձինայի հարաբերություններն են: Բնականաբար, ինձ համար ցավոտ և կարևոր են նրա գնահատականներն ու դիտողությունները»:

Ընդգծվում է, որ Մարգվելաշվիլիի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Հավլաբարի նստավայրում, որի օգտագործումը Մարգվելաշվիլու կողմից դարձել է Իվանիշվիլու կողմից քննադատության առարկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս