Բաժիններ՝

Թուրքիայում պաշտոնատար անձանց գաղտնալսելը համարժեք է լրտեսության. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելը գնահատվում է որպես լրտեսություն:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները՝ պարզելու համար այն անձանց ինքնությունը, որոնք ներգրավված են պաշտոնատար անձանց հեռախոսազրույցները գաղտնալսելում:

Խոսելով ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայում գործում է մի պետհիմնարկ, որի աշխատակիցները մի մասը գտնվում է Գյուլենի կողմնակիցների ազդեցության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31