
Ղրիմում ստեղծված իրավիճակը նոր սրություն է հաղորդել ԼՂ-ի խնդիրը կարգավորելու անհրաժեշտությանը. Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նոր սրություն է հաղորդել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությանը.
«Նախևառաջ ես կնախընտրեի հիշեցնել այն հայտարարությունները, որոնք Ուկրաինայում ու Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ արել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու պետքարտուղար Ջոն Քերին:
Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, անընդունելի է և պահանջում է համապատասխան միջոցների ընդունում: Ղրիմում տիրող իրավիճակն ակնառու վկայում է այն մասին, թե ինչու պետք է լուծում ստանա Ղարաբաղյան հակամարտությունը»: