Ռուսաստանը փաստացիորեն հայտնվել է մեկուսացման մեջ. ԱՄՆ պետդեպարտամենտ
ЭХО Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է ընդլայնել այն անձանց ցուցակը, որոնց հանդեպ սահմանվելու են սահմանափակումներ: Ընդ որում, պատժամիջոցները, ամենայն հավանակությամբ, չեն առնչվի անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինինին:
ԱՄՆ պետդեպարտամենտը չափազանց արդյունավետ է համարում ընդունած միջոցները: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ:
Փսակին ընդգծել է, որ քաղաքական միջոցների ու տնտեսական պատժամիջոցների համադրումն ապացուցել է իր գործունությունը. Ռուսաստանը փաստացիորեն հայտնվել է մեկուսացման մեջ, ռուբլին շարունակում է անկում ապրել, կապիտալի արտահոսքն աճում է, իսկ ֆոնդային շուկան անկում է ապրել մինչև վերջին 7 տարվա առավելագույն ցածր ցուցանիշների:
Այս ամենի հետ մեկտեղ Վաշինգտոնը դիտարկում է հավելյալ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Փսակիի խոսքերով՝ պետությունների ղեկավարների հանդեպ պատժամիջոցներ սահմանելը բացառիկ դեպքեր են, այդ հարցը դեռ մնում է բաց: