
Մերկելն ու Օբաման քննարկել են Ղրիմի հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրենց երեկվա հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղրիմի հարցը և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն ընդգծել են, որ Ղրիմի «անկախության» միակողմանի հռչակումը և Ռուսաստանի կազմի մեջ մտնելու երեկ նրա սկսած գործընթացը հանդիսանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը հասցեագրած անընդունելի հարվածներ:
Այդպիսի իրավիճակում Մերկելն ու Օբաման տրամաբանական են համարում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից անհատական պատժամիջոցների սահմանումը: Օբաման ու Մերկելը հարցը քաղաքական ճանապարհով լուծելու ցանկություն են հայտնել: