Վրաստանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն. ԱԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը չի ճանաչում 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն, որը կայացել է ռուսական զինված ուժերի կողմից ճնշման և միջազգային իրավունքի սկզբունքներն ու ուկրաինական օրենսդրությունն ամբողջովին անտեսելու ֆոնին:

Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:  Դրանում նաև նշված է, որ Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը հանդիսանում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կոպիտ ոտնահարում:

Վրաստանի ԱԳՆ-ը հերթական անգամ հստակ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների շրջանակներում:

Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Ռուսաստանին հարկադրել՝ սեփական զինված ուժերը զորանոցներ վերադարձնելու և Ուկրաինայի ղեկավարության հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31