
Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է մասնակի զորահավաքի մասին Տուրչինովի հրամանը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է մասնակի զորահավաքի մասին նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հրամանը: Տվյալ որոշման օգտին արտահայտվել է խորհրդարանի նիստերի դահլիճում գրանցված 308 պատգամավորից 275-ը:
Ուկրաինայնի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիան հայտարարել է, որ ներկայումս 20.000 մարդ զորակոչվում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի շարքերը, իսկ մասնակի զորահավաքն առնչվելու է Ուկրաինայի ևս 20.000 քաղաքացու: Ընդգծվում է, որ մասնակի զորահավաքն անցկացվելու է առավել սեղմ ժամկետում, քան նախատեսված է հրամանի տեքստով:
Մասնակի զորահավաքի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է Ղրիմի թերակղզում հասարակա-քաղաքական իրավիճակի սրմամբ: