
Ղրիմում քվեարկություն է կազմակերպվել անգամ փողոցում (տեսանյութ)

Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլեւը հայտարարել է, թե Ղրիմի թաթարների 99%-ը չի մասնակցել հանրաքվեին, իսկ ընդհանուր մասնակցության ցուցանիշը չի գերազանցում 30%-ը: Հիշեցնենք, որ Ղրիմի իշխանությունները հայտարարել են 73,41% մասնակցության մասին, հաղորդում է Цензор.НЕТ –ը:
Նշվում է նաեւ, որ նրանք, ովքեր չեն գնացել մասնակցելու հանրաքվեին, անսպասելի հյուրեր են ունեցել: Անգամ ոստիկանների ուղեկցությամբ ոմանք շրջել են բնակարաններով եւ կազմակերպել քվեարկություն: Եղել է դեպք նաեւ, երբ քվեարկություն է տեղի ունեցել փողոցում: