
Ղրիմի բնակիչների մոտ 93%-ը քվեարկել է Ռուսաստանի հետ միավորվելու օգտին. exit poll

Ղրիմի բնակիչների շուրջ 93%-ը համաձայնություն է տվել թերակղզու` Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն, հաղորդում է РИА Новости -ն ` վկայակոչելով exit poll-ի արդյունքները: Քվեարկությանը մասնակացել է թերակղզու բնակիչների 73,41% -ը` մոտ 1,5 մլն ընտրող:
Քվեաթերթիկներում նշված էր 2 հարց. «Կո՞ղմ եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ` ՌԴ սուբյեկտի իրավունքներով» եւ «Կո՞ղմ եք 1992թ. Ղրիմի Սահմանադրությանը վերականգնմանը եւ Ղրիմի` որպես Ուկրաինայի մասի կարգավիճակին»:
Հավանություն է արժանանում այն հարցը, որն ստանում է քվեարկության մասնակիցների կեսից ավելիի աջակցությունը: