
Բախչիսարայի շրջանի թաթարները բոյկոտում են Ղրիմի հանրաքվեն

Հիմնականում թաթարներով բնակեցված Ղրիմի Բախչիսարայի շրջանում հանրաքվեի քվեարկության համար ընտրական տեղամասեր չեն ստեղծվել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը` վկայակոչելով Բախչիսարայի շրջանային վարչակազմի ղեկավար Իլմա Ումերովին:
Պաշտոնյան դա բացատրել է այն հանգամանքով, որ ընտրական հանձնաժողով ձեւավորելու համար մարդ չի եղել: Ավելի վաղ Ումերովը Բախչիսարայի բնակիչներին կոչ էր արել չմասնակցել հանրաքվեին: