Բաժիններ՝

Թուրքիայում քննադատել են Սև ծովում լարվածության աճի ֆոնին նավատորմի աֆրիկյան արշավը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` թուրք պաշտոնաթող ծովակալ Նուսրեթ Գյուները քննադատել է Թուրքիայի ռազմածովային ուժերի աֆրիկյան առաջիկա արշավը:

Սև ծովում լարվածության աճի ֆոնին թուրքական ռազմածովային օպերատիվ խմբավորումը պլանավորում է մարտի 17-ից մինչև հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում արշավ ձեռնարկել դեպի Աֆրիկայի ափերը: 2 ֆրեգատից, 1 կորվետից ու 1 նյութատեխնիկական ապահովման նավից բաղկացած թուրքական նավատորմի խումբն այցելելու է աֆրիկյան 27 երկիր:

Դրա հետ կապված` Գյուները հայտարարել է. «Սև ծովի ջրերը եռում են Ուկրաինայում ու Ղրիմում կատարվող իրադարձություններից: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շախմատ են խաղում այստեղ` մեկը մյուսի հետևից քայլեր կատարելով:

Բախման սպառնալիքի պայմաններում անթույլատրելի է, որ թուրքական ռազմակածովային ուժերը զբաղված լինեն աֆրիկյան կամպանիայով և թուլացնեն իրենց ներկայությունը տարածաշրջանում:

Աֆրիկյան արշավը սխալ է նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայիս իրավիճակի տեսանկյունից: «Բալյոզ» հեղաշրջման գործը և դատական մյուս գործընթացները թուլացրել են ռազմածովային ուժերի պրոֆեսիոնալ փորձը և գիտելիքները»:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին թուրքական մամուլը հայտնել էր, որ թուրքական նավատորմը 150-ամյա ընդմիջումից հետո վերստին կանցնի Բարեհուսո հրվանդանի մոտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս