
Իրանի ՆԳՆ-ում ստեղծված հանձնաժողովը կզբաղվի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխվելու հարցով

Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ՆԳՆ-ում ստեղծվել է մայրաքաղաքի տեղափոխման հարցերով հանձնաժողով: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ներքին հարցերով ու խորհուրդներով հանձնաժողովի խորհրդական Դահիլ Աբբաս Զարեզադեն:
Նա հայտնել է, որ նորաստեղծ հանձնաժողովը գլխավորելու է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռեզա Ռահմանի Ֆազլին. «Երկու տարվա ընթացքում հանձնաժողովը հետազոտելու է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը և դրա հետ կապված` պատրաստելու է պլան»:
Իրանական ԶԼՄ-ները չեն բացառում, որ մայրաքաղաքը կարող է տեղափոխվել Թավրիզ:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Իրանի խորհրդարանը քվեարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու օգտին: