
Պենտագոնը «Բ» պլան է մշակում Ռուսաստանի կողմից աֆղանական տարանցումը փակելու դեպքում

Eurasianet.org-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն արդեն իսկ սխեմաներ է մշակում դեպի Աֆղանստան տարանցման համար, եթե Ռուսաստանը Պենտագոնից հետ վերցնի իր տարածքով Աֆղանստան բեռներ տեղափոխելու թույլտվությունը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Փոլ Սելվան: Նշվում է, որ այդ դեպքում կշահեն Ադրբեջանն ու Վրաստանը, քանի որ Պենտագոնի «Բ» պլանի համաձայն, դա պետք է իրականացվի Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ՝ Վրաստանով ու Ադրբեջանով, Կասպից ծովով, Ղազախստանով:
Հարավային երթուղու ընտրության դեպքում պարտվողի դերում հանդես կգան Բալթյան երկրները և հատկապես Լատվիան, քանի որ ներկայումս դեպի Աֆղանստան բեռների փոխադրման հարցում ամենածանրաբեռնված երթուղին սկսվում է Մերձբալթիկայից ու անցնում է Ռուսաստանի տարածքով: