
Քեթրին Էշթոնը Վիեննայում կմասնակցի Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի մեկնելու է Վիեննա` մասնակցելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մաննը.
«Էշթոնը ԵՄ-ի Խորհրդի նիստից հետո երկուշաբթի երեկոյան մեկնելու է Վիեննա՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլի համար: Հնարավոր է՝ այն տևի երկու օր, սակայն դա դեռ հստակ չէ»:
Իրանն ու «Վեցյակը» նախնական պայմանավորվածության են եկել նախորդ տարվա նոյեմբերի 24-ին: Դա ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 20-ին: Մինչև հուլիսի 20-ը պետք է մշակվի համապարփակ համաձայնագիր, ինչպես նաև ամբողջովին վերացվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: